Ի՞նչ կփոխվի իմ մեջ, եթե ես կրոնական որևէ հաստատություն մտնեմ ու ձևականորեն կապեմ վրաս շրջազգեստ ու գլխաշոր հիշեցնող մի փալաս: Ես ի՞նչն եմ քողարկում, կամ ծածկում, ումի՞ց՝ Աստծուց գլուխս եմ ծածկու՞մ, թե՞ ոտքերս, թե՞ տղամարդկանց վավաշոտ հայացքներից եմ ծածկում, զորօրինակ, մազերս, որ չխենթանան: Անհասկանալի է՝ էլի 21-րդ դարում մտնում ես քրիստոնեական եկեղեցի՝ զուտ մշակութային նպատակներով, ու ստիպում են կտորներով ծածկվել, և դա անում է հոգևորականը: Նման մի իրավիճակում էի Մցխեթիի եկեղեցում: Մի կողմից էնպես են վերականգնել ու դարձրել տուրիստական կենտրոն՝ շուրջը առևտուրն է եռում, ու կառքերն են ֆռում, մյուս կողմից ֆունդամենտալ կրոնականություն են խաղում: Կեղծիքների վրա հիմնվող կրոնական կառույցները հավատի ու հոգևոր արժեքների հետ կապ չունեն, դրանք միայն մարդու վրա իշխանություն հաստատելու գործիքներ կիրառող կառույցներ են, ուրիշ ոչինչ: Ես էլ եկեղեցին նայեցի միայն դրսից, չեք ուզում, չեմ ծանոթանա ձեր մշակույթին, ի՞նչ արած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/792671824088953?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել