Pastinfo.am-ը գրում է․

Նախօրեին 21-ամյա աղջիկն ահազանգել է, որ երկու օր առաջ Գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկը ծանոթ է եղել տղամարդկանցից մեկի հետ, ում հետ հանդիպել է ցերեկը` ժամը 13:30-ի  սահմաններում, Դավիթ Բեկի փողոցի հրապարակի մոտ, ապա տղամարդը երեք ընկերների հետ աղջկան նստեցրել են «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան ու տարել Գաջի գործարանի մոտ գտնվող բաց դաշտ, որտեղ բռնության գործադրմամբ և դանակի սպառնալիքով տղամարդիկ  սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:

Արդեն պարզվել է աղջկա ծանոթի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ է: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ նրան ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել