Ցավակցում եմ։
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պատահարը ողջ դաժանությամբ բոլորիս կրկին հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության կանոնների ցանկացած խախտում, ցանկացած զանցառություն ու անզգուշություն անթույլատրելի է, որովհետև կարող է կատարվել անուղղելին…
Ոստիկանությունն ի խորոց սրտի վշտակցում է ավտոաղետից զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իր զորակցությունը հայտնում վիրավոր համաքաղաքացիներին և մաղթում շուտափույթ ապաքինում:
Ոստիկանությունը կրկին հորդորում և խնդրում է վարորդներին, բոլոր քաղաքացիներին. եղեք զգոն, անառարկելիորեն կատարեք երթևեկության կանոնների պահանջները, օրինահարգ և պատասխանատու վարքով օգնեք՝ պահպանելու ձեր և բոլորիս անվտանգությունն ու կյանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/926688434025712?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել