1935 թվական: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարահանումները վերջապես մեկնարկում են: Բոլորն անհամբերությամբ սպասում են այդ պատմական պահին: Հանգիստ է միայն հնչյունային օպերատոր Դ. Բլոկը: Մի վերջին անգամ ստուգելով սարքավորումները՝ նա հանկարծ բոլորից լռություն է խնդրում, ապա մոտենում է միկրոֆոնին և հայերեն լեզվով արտասանում է երեք բառ. «Հայաստանում փող չկա»: Սրանք դարձան այն առաջին բառերը, որոնք Հայաստանում ձայնագրվեցին ժապավենի վրա: Իսկ Բլոկն իր այդ քայլով ընդամենը ցանկանում էր արձանագրել, թե որքան դժվարին ֆինանսական պայմաններում էին մեկնարկում «Պեպո»-ի նկարահանումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=756343187734349&set=a.133225563379451.12774.100000760256639&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել