Armsport.am–ը գրում է.

Ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը. Արոնյաննը 3-րդն է

Այսօր՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում ավարտվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 7-րդ տուրում հաղթեց Էրնեստո Ինարկիեւին:

Մրցաշարի արդյունքում Լեւոն Արոնյանը 4 միավորով զբացեղրեց 3-րդ տեղը՝ լրացուցիչ արդյուքով առաջ անցնելով նույնքան միավոր ունեցող Բորիս Գելֆանդից: Մրցաշարի հաղթողը դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը, ով հավաքել է 5.5 միավոր:

7-րդ տուր. Արոնյան – Ինարկիեւ՝ 1:0, Գելֆանդ – Լեկո՝ 1:0, Մորոզեւիչ – Դին Լիժեն, Գրիշչուկ – Կրամնիկ՝ ոչ-ոքի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել