IMG_7359Civilnet.am-ը գրում է․

Մոսկվայում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6 անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջին` 7-րդ տուրում սևերով առավելության հասավ ռուս էռնեստո Ինարկիևի նկատմամբ և վաստակած 4 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակած իսրայելցի Բորիս Գելֆանդը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ Լևոնից և մրցաշարն ավարտեց 3-րդ տեղում:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Վլադիմիր Կրամնիկը` 4.5 միավոր, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց նրա հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկը` 5.5 միավոր:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը`

1. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 5.5 մ.

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 4.5 մ.

3. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 4 մ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել