Մենք իրավունք չունենք սպասելու, թե տեսնես Հյուսիս-Հարավ ճամփեն երբ կգա, կհասնի Շիրակի կամ մյուս մարզեր, ամեն ինչ հարկավոր է անել՝ ստիպելու կառավարությանը, ոստիկանությանը, տրանսպորտի նախարարությանը, որ բոլոր էս վթարավտանգ հատվածները ՀՐԱՏԱՊ, ՇՈՒՏԱՓՈՒՅԹ կարգի բերեն, պահակ կանգնեն ամեն մի անկյունում, իրենց գործը մարդավարի անեն, որ ոչ մի նման բան այլևս չկրկնվի: Մանավանդ, հյուսիս-հարավի ամենաիդեալական շինարարությունն էս հարցերը չի կարգավորում: Էս կարգի խաչմերուկները կամուրջներով և 8-աձև անցումներով վերակառուցելը 0,2-1 մլն դոլարի հաշիվ է յուրաքանչյուրը, ինչպես Երևան-Սևան ճամփի անցումները, ավելի հասարակ լուծումներն ավելի էժան արժեն, ձեռներն իբր քարի տակ է...: Սա ոչ մի կերպ հնարավոր չէ մոռանալ, չպիտի թույլ տալ, որ իշխանությունները ականջի ետև գցեն էս պահանջը:
Գյումրու Ավագանին ամենայն հավանականությամբ նոյեմբերի 14-ի նիստում հատուկ ուղերձ կունենա իշխանություններին էս հարցով: