Ես Սինեմասթարի մշտական այցելու եմ։ Այստեղ դիտում եմ գրեթե բոլոր պրեմիերաները ու հաճույք եմ ստանում դրանից։ Ավելի շուտ, հաճույք էի ստանում, մինչև որ կինոէկրանի ներքևի հատվածում չտեղադրվեց Samsung-ի անհասկանալի գովազդը, որը չի թողնում՝ դիտես ֆիլմը։ Այն այնքան վառ է, որ աչք է ծակում ու չես կարողանում կենտրոնանաս ֆիլմի վրա։ Ստիպված ոտքդ ոտքիդ ես գցում ու անընդհատ մեկ աջ ոտքդ ես բարձրացնում, մեկ ձախ, որ այդ գրվածքը փակես գոնե ոտքով։
Ես վճարում եմ սինեմասթարին շատ ավելի թանկ, քան մյուս կինոթատրոններին, որպեսզի հաճելի կինոդիտում ունենամ, իսկ այս դեպքում ինձ ի՞նչն է խանգարելու թքեմ ամեն ինչի վրա ու փոխեմ կինո դիտելու վայրս։
Ասեմ, որ գովազդի այս ձևը Սինեմասթարի հանճար ղեկավարությունը չի հորինել, այս պրակտիկան ամեն տեղ էլ կա, ուղղակի այլ կինոզալերում մարդիկ չափ ու ճաշակ ունեն, ու գովազդն անջատվում է, հենց ֆիլմը սկսում է։ Իսկ սրանք չէ, պետք ա միշտ գովազդեն չքնաղ Սամսունգը։ Կարծում եք դրանով օգո՞ւտ եք տալիս Սամսունգին։ Ես որ արդեն ատելով ատում եմ էդ բրենդը։
Մի խոսքով, խելքի եկեք ու էդ անտերը վերացրեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.afyan/posts/630969230362902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել