Ուզում եմ շարունակել ներկայացնել ֆիլմերի շարք, որը յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: «Պրեստիժ» / The Prestige (2006): Այս ֆիլմն ուղակի գլուխգործոց է, ամբողջ ֆիլմի ընթացքում ինտրիգը չի թուլանում և ստիպում է մինչև վերջ լարված նայել: Փառահեղ դերասանական կազմ` Սկարլետ Յոհանսոն, Հյու Ջեքման, Քրիստիան Բեյլ, որոնց շքեղ խաղը ստիպում է շունչը պահած հետևել ֆիլմի ընթացքին: Վերջաբանը անկանխատեսելի է և շատ հետաքրքիր: Ֆիլմը երկու աճպարար ընկերնրի մասին է, որոնց մրցակցությունը վերածվում է հակամարտության: Պայքարն այնքան է թեժանում, որ նրանք սկսում են հրաշքներ գործել արդեն ոչ թե հանդիսատեսի, այլ` վրեժի համար: Իհարկե հակամարտությունը լիարժեք չէր լինի, եթե չլիներ գեղեցիկ կինը, որին երկուսն էլ սիրում էին: Խորհուրդ եմ տալիս նրանց էլ, ովքեր տեսել են ֆիլմը, դիտեն ևս մեկ անգամ, որովհետև դիտում ես մեկ շնչով, ինչպես առաջին անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել