Armnewstv.am-ը գրում է․
«Գազել»-ին բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալված է: Ողբերգությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում: Մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով«Գազել»-ը պայթել է։ Ուղևորներից 7-ը տեղում մահացել է, 7-ին տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած բոլոր 7 քաղաքացիների ինքնությունը պարզվել է։ Նրանցից ամենամեծը 60 , ամենափոքրը՝ 20տարեկան էր։ Հայտնի է նաև, որ բեռնատարի արդեն ձերբակալված վարորդը Երեւանից է, աշխատում է երեւանյան կազմակերպություններից մեկում:
Հայտնի է մահացածներից 6-ի ինքնությունը: Նրանք են՝ Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի բնակիչ, 55-ամյա Մարինե Արշավիկի Նազարյանը, Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան 103 տան բնակիչ, 60-ամյա Արամայիս Գուրգենի Շիրազունին (Թումանյան), Գյումրի քաղաքի Սունդուկյան 153 տան բնակիչ, 20-ամյա Վանիկ Լևոնի Սարգսյանը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչներ, ամուսիններ, 52-ամյա Հապետ Սեդրակի Սեդրակյանը, 49-ամյա Գայանե Սեդրակյանը, Գյումրի քաղաքի Արագած թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռազմիկ Համբարձումի Մկրտչյանը և Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 8-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Կարապետի Հարությունյանը:
Տեսանյութն՝ այստեղ