ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել