Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի տարվա վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Խաչվերաց տոնի պատմական հիմքը` «614թ.-ին պարսից թագավոր Խոսրով 2-ը գերեվարեց խաչը և տարավ Պարսկաստան: 621թվականին Հերակլ Կայսրը զորքով գնում է Պարսկաստան և հետ վերադարձնում խաչը: Հայերը ևս մասնակից են եղել այս պատերազմին: Հետ գալու ճանապարհին խաչը բարձրացնում և ցույց են տալիս ժողովրդին: Հենց այստեղից էլ գալիս է տոնի անվանումը՝ Խաչվերաց, այսինքն` խաչը վեր բարձրացնել: Նպատակը մեկն էր, որ մարդիկ տիրոջ խաչը երկրպագեն»: Այս օրը տոն օր է, այլ ոչ սգո օր, որը նշում են բոլորը: Եվ վաղը բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/daniel.petrosyan/posts/411800195550364
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել