Դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է, և դրա կարևորագույն գործոններից է միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի պարբերաբար անանցանելի դառնալը: Նախորդ տարիներին ևս գյուղմթերքի արտահանման ակտիվ շրջանում հաղորդակցության խափանում եղել է, սակայն այս տարի այն ավելի երկար տևեց, ինչը խոչընդոտ հանդիսացավ ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանմանը: Մեկ այլ պատճառ է գարնան ցրտահարությունները, որոնք պատճառը եղան որոշ տեսակների սակավ բերքատվությանը:

Նշենք, որ ընդհանուր արտահանման նվազման ֆոնին մի շարք ապրանքների արտահանման էական աճ է գրանցվել դեպի ռուսական շուկա: Օրինակ՝ աճ է գրանցվել «թարմ ձուկ» (15%), «Կաթ և սերուցք...» (35%), «Կաղամբ և այլ կաղամբատեսակ» (6.8 անգամ), «մրգեր չորացրած» (17 անգամ), «Բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, պահածոյացված շաքարով» (58%) և այլ հոդվածներով: Սա աճ գրանցած գյուղմթերքի ամբողջական ցուցակը չէ, այլ նրանք, որոնց երեք եռամսյակում մաքսային արժեքը գերազանցել է 250 հազար դոլարը: Սա վկայում է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի որոշ տեսականու դիրքավորում է կատարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել