1. Ֆրիդրիխ Շիլեր
Գերմանացի գրող և փիլիսոփա Շիլերին ոգեշնչում էին փտած խնձորները։ Սովորաբար դրանցով լիքն էր լինում նրա գրասեղանի դարակը։ Այդ մասին, միգուցե, ոչ ոք չիմանար, եթե չլիներ նրա մտերիմ ընկերոջ՝ Յոհան Գյոթեի շատախոսությունը։ Շիլերն ունեցել է նաև այլ տարօրինակություններ. աշխատասենյակում կախել է կարմիր վարագույրներ և գրելիս ոտքերը դրել է սառը ջրի մեջ։
2. Յոհան Գյոթե
Հայտնի է, որ «Ֆաուստ»-ի հեղինակն աշխատել է միայն փակ տարածքներում, որտեղ չպետք է լիներ թարմ օդ։ Պոետը սարսափելի վախենում էր միջանցիկ քամիներից։ Եվ, հավանաբար, իզուր չէր վախենում, քանի որ մահացել է հենց մրսածության հետևանքով։ Շատ կենսագիրներ նշում են, որ Գյոթեն ատում էր շների հաչոցը, սխտորի հոտը և ակնոցավոր մարդկանց։
3. Օնորե դե Բալզակ
Բալզակն իր կյանքը չէր պատկերացնում առանց սուրճի։ Գրողն օրական խմում էր մինչև 50 բաժին սուրճ՝ առանց շաքարի և կաթի։ Հաշվել են, որ «Մարդկային կատակերգություն»-ը գրելու ընթացքում Բալզակը խմել է մոտ 15.000 բաժակ սուրճ։
4. Լև Տոլստոյ
Ռուս գրողը սիրում էր ինքնուրույն հնձել խոտը, փայտ կոտրել։ Սակայն դա արել է ոչ միայն գյուղական կյանքի հանդեպ սիրո համար։ Կենսագիրները նշում են, որ առանց ֆիզիկական աշխատանքի գրողը գիշերը դառնում էր նյարդային և չէր կարողանում քնել։ Բացի այդ, նա սիրում էր երկարաճիտ կոշիկներ կարել նվիրելու համար։
5. Չառլզ Դիքենս
Անգլիացի գրողն ունեցել է հալյուցինացիաներ, նա «շփվում» էր իր ստեղծագործությունների հերոսների հետ։ Եվ եթե նրանք իրեն ձանձրացնում էին, սպառնում էր, որ այլևս չի գրի իրենց մասին։ Բացի այդ, Դիքենսը սիրում էր շատ ժամանակ անցկացնել դիակիզարաններում։ Հայտնի է նաև, որ նրան 1858-ին «գերհոգնածության» համար նշանակել են հատուկ դիետա, որում հատուկ տեղ է զբաղեցրել յուրաքանչյուր օր ժամը 15։00-ին 0.5 լ շամպայն խմելը։
6. Մարկ Տվեն
Տվենն օրական ծխում էր մինչև 40 սիգար։ Նրանք, ովքեր եղել են նրա աշխատասենյակում, պատմել են, որ ծխի պատճառով չեն կարողացել ոչինչ տեսնել։ Նա պաշտում էր նաև կատուներին։ Գրողի տանը տասնյակ կատուներ են եղել։
7. Ալեքսանդր Պուշկին
Նա շատ էր սիրում լիմոնադ։ Այդ ըմպելիքը նրան ամենից լավ էր թարմացնում։ Իսկ աքսորավայրում սիրում էր ատրճանակով կրակել պատին։ Եվ նա դա անում էր մերկ՝անկողնու վրա պառկած։
8. Գի դե Մոպասան
Ֆրանսիացի գրողը տանել չէր կարողանում Էյֆելյան աշտարակը։ Սակայն ընթրում էր այնտեղ՝ բացատրելով, որ դա միակ վայրն է, որտեղից չի երևում աշտարակը։
9. Ջորջ Բայրոն
Անգլիացի ռոմանտիկ պոետն այդքան էլ ռոմանտիկ չի եղել։ Նրա սիրառատությունը դեռևս կենդանության օրոք լեգենդ է դարձել։ Պատմում են, որ Վենետիկում անցկացրած մեկ տարվա ընթացքում նա հասցրել է երջանկացնել 250 կնոջ։ Բայրոնը շատ էր բարկանում սովորական աղամանի տեսքից։
10. Նիկոլայ Գոգոլ
Թեև տարօրինակ լինելու «փառքին»՝ Գոգոլը ոչ մի հոգեկան խանգարում չի ունեցել։ Սակայն առանձնահատկություններ ունեցել է։ Նախ նա շատակեր է եղել։ Ժամանակակիցներին «վախեցրել» է նրա ուտելու ձևը՝ ագահաբար, ափսեի վրա թեքված։ Նրա գրպաններում միշտ եղել է քաղցրավենիք։ Գրողը սիրում էր նաև կերակուր պատրաստել։
Գոգոլը վախենում էր նաև ամպրոպից, մարդամոտ չէր և սիրում էր ինքնուրույն վերանորոգել իր հագուստը։ Նա վախենում էր ողջ-ողջ թաղված լինելուց։ Քնում էր նստած վիճակում։ Հայտնի է նաև, որ գրողը երբեք հարաբերություններ չի ունեցել կանանց հետ։ Դա եղել է նրա գիտակցված ընտրությունը։