Վերջերս մի աղջիկ «ցնցեմ համացանցը» շարքից մի հոլովակ տեղադրեց, որտեղ ինքը ինքնամոռաց պարում էր: Ինչ խոսք, շատ խնդալու էր: Ազգս մի այլ կարգի ծիծաղում էր: Էս հոլովակի մասին ա խոսքը.
Դե Ժողովուրդ ջան, որ խնդալու էր, ուրեմն պետք ա խնդաինք: Բայց էս «հանրային ծիծաղի» ֆոնին ինքնադրսևորվելու ու պղտոր ջրում ձուկ բռնելու փորձեր արեց Գարիկը:
Լավ, հիմա տեսեք ինչ ա ասել մեր Գարիկ ապերը. «Ժամանակին բոլորը X Factor-ի ժյուրիի անդամներին մեղադրում էին վատ երգող մարդկանց ձեռ առնելու մեջ, երբ հանկարծ ժյուրիի անդամներից մեկը փորձում էր ծիծաղել բեմի վրա կատարվող ծիծաղելի երևույթի վրա: Բոլորն իրենց դրել էին դաստիարակվածի, իսկ մեզ՝ անդաստիարակի տեղ:
Դա ընդամենը մեր աշխատանքն էր, ոչ թե մեր տեսակը...
Իսկ այսօր, երբ այդ աշխատանքը չկա, բոլորն իրենց էջերում տեղադրել և, բառիս բուն իմաստով, ՂԺՈՒՄ ԵՆ էն վատ երգող ու պարող աղջկա վրա:
Այո համարյա բոլորը..... բացի X Factor-ի ժյուրիի անդամներից։ Ինչու՞։ Որովետև դա մեր աշխատանքն էր, իսկ սա ձեր տեսակը...»:
Արա դե Գարիկ ջան հազար եմ ասել, սկի դու չես կարում նորմալ պաշտպանվես, ուր մնաց կողքիդ նստածներին էլ հետը պաշտպանես: Պետք չի, որ դուք ձեր էրեսը լվաք, եթե լավն եք, թող ուրիշները ձեզ պաշտպանեն: Բայց էտ հեչ:
Պաշտպանել պաշտպանել էր, գոնե նենց վախտ պաշտպանեիր, որ մի քիչ օգուտ տված լինեիր:
Նախ առաջինը, ի՞նչ ա նշանակում «էտ մեր աշխատանքն էր»: Ժառովնիկ ըլնեմ, չէի իմանում, որ X Factor-ի ժյուրիի անդամների գործը մասակիցներին ծաղրելն էր: Գարիկ Պապոյան, ձեր աշխատանքը ծաղրելը չի, այլ մասնակիցներից յուրաքանչյուրին գնահատել ըստ ձայնի տվյալների, իսկ եթե չի համապատասխանում, ուրեմն հեչ պարտադիր չի եթերով կալոշ բերաններդ յոթը ութի վրա բացեք արա: Եթերային կոռեկտության մասին բազմիցս գրել եմ: Իսկ դուք ոչ թե իրա երգելու, ձայնի վերաբերյալ եք հումորներ անում, այլ անցնում եք անձնական վիրավորանքների, դաժե հագած շորերին: Այո, էսքանիս հետո մենք ասում ենք, որ դուք անդաստիարակ եք: Որովհետև սոցիալական տիրույթն ու եթերը լրիվ տարբեր բաներ են: Եթե դու ասում ես՝ դրանք նույնն են, ուրեմն կբացատրե՞ս՝ ինչու՞ քֆուր չեն տալիս եթերում, բա քֆուր էլ տվեք ու ասեք, որ համացանցն ու եթերը նույն հարթության վրա են:
Ասում ա՝ սաղ տարածում են ու ՂԺՈՒՄ են, բացի X Factori-ի ժյուրիի անդամներից: Ժողովուրդ փաստորեն ես X Factor-ի՞ց եմ, Գլումովն ե՞մ, Էմմի՞ն թե՞ Անդրեն:
Կարծում եմ՝ հեչ հարմար թեմա չբարձրացրիր, ապեր:
Գարիկ Պապոյան մարդուն ծաղրելը աշխատանք չէ, այլ մարդու տեսակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել