Armnewstv.am-ը գրում է․
Տիգրան Մանսուրյանը ծնվել է հունվարի 27-ին, սակայն շնորհավորանքները սկսում է ստանալ տարեդարձից ամիսներ առաջ: Այս տարի մաեստրոն դառնում է 75 տարեկան: Տարեդարձը մեծ շուքով նշվել է Մոսկվայում, Լեհաստանում, Լոս Անջելեսում, Հարավային Կորեայում, այսօր նշվում է Հայաստանում:
Մաեստրոյին անակնկալ էր սպասվում: Միջոցառումն ուղեկցվեց նրա ստեղծագործական ուղին ներկայացնող արխիվային կադրերով. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչը երիտասարդ ժամանակ, աշխատելիս, գործընկերների ու հարազատ մարդկանց հետ: Հայաստանի պետական կամերային երգչախումբը հատվածներ կատարեց երգահանի Չարենց և Իսահակյան շարքերից: Տիգրան Մանսուրյանն այժմ պատրաստում է մի նոր ստեղծագործություն, որը ներկայացվելու է Ստամբուլում միջազգային երաժշտական փառատոնին Այն կատարելու է Գրեմիի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը:
Տեսանյութն՝ այստեղ