Հեթանոսները պնդում են, թե խաչը`որպես նախաքրիստոնեական սիմվոլիկա, քրիստոնյաները «գողացել» են կռապաշտական դարաշրջանից, աղանդավորները նողկում են, երբ քրիստոնյաները սրբություն են համարում Տիրոջ Սուրբ Խաչը, այլադավանները հիմարություն են համարում չարչարանքի գործիքը հավատքի խորհրդի վերածելը, իսկ մենք պարզապես ընթերցում ենք Աստվածաշունչը ու հասկանում, թե ինչ խորհուրդ ունի ԽԱՉԸ, ինչպիսի զորություն, կարևորություն և բյուր օրհնություններ: Ահավասիկ`
Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զօրություն (Ա Կորնթ. 1։18):
Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին՝ ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների (Ա Կորնթ. 1։23):
Թեպետև Քրիստոս խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորութամբ (Բ Կորնթ. 13։4):
Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ (Մատթ. 10։38):
Նրանք, որ քրիստոսյաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ (Գաղ. 5։24):
Այս իմացե՛ք, որ մեր միջի հին մարդը խաչվեց Քրիստոսի հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին (Հռոմ. 6։6):
Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից՝ «անեծք» դառնալով մեզ համար, որովհետև գրված է, թե՝ «Անիծյալ է այն մարդը, որը կախված է փայտից» (Գաղ. 3։13):
Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար (Գաղ. 6։14):
Շարունակությունն` այստեղ