Ի պատասխան newsbook.am «Կոմիտաս վարդապետը՝ մեդիա աստղ» գրության։
Ես շատ եմ սիրում, երբ մեր Հայրենիքում ոմանք՝ մտակալոշակիրներ, ուղեղային իրենց ցեխաջուրն են նետում՝ հիմք ծառայեցնելով իբրև թե խոսքի ազատությունը, որը նմանների համար մի իմաստ ունի միայն, վիրավորել դիմացինին ամեն տեսակի խոսքերով, հայհոյանքներով, դարձվածքներով, սակայն դիմացինը եթե փորձի հանկարծ հակադարձել, մեղադրանքի գամին գամել նրան, որ վերջինս ժողովրդավար չէ, չի ենթարկվում իրենց ընկալած ժողովրդավարությանը և ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։
Մինչ մի քանի օրեր շարունակ ինտեռնատային իր էջերն էր մրոտում մտավորականի հավակնություն ունեցող ստաբան Լևոն Մութաֆյանը, ինձ մեղադրելով, որ ԱՄՆ-ի բարերար Սարգիս Բեդեվյանի՝ Վանաձորում Հայորդյաց տուն կառուցելու համար տրամադրած 5 միլիոն դոլար գումարի 1.5 միլիոնը տրամադրվել է շինարարությանը, իսկ 3,5 միլիոնը յուրացրել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և իբրև թե այդ գումարով վերանորոգել եմ Մարսելում ինձ պատկանող «ռեստորանը»։ Եվ այս ողորմելի «քահանայապետի ստախոս ծառան» երբ նկատեց իր սուտ վկայությունը, ոչ մի արդյունք չի տալիս, քանի որ նույնիսկ Մարսել քաղաքից Հրաչյա Ասլանյանն իր դեմ մեկնաբանության մեջ գրեց. «Hratchya Aslanyan - Mutafyan ? amot chi ? es inch es grum? inch Marseille inch restaurant, hla gna tes Marseille perajku budka ktoxen baces vor mihat el dzkan restaurant inch es xosum.Chsazec qez,um um bayc Hayr Surbi masin senc ban cher kareli grel.»։ Հիմա էլ Լ. Մութաֆյանի փոխարեն պայտնվել է մի նոր «մեծ Ինկվիզիտորը»՝ առանց Դոստոևսկու և newsbook.am-ի 9:53 - 10.Նոյեմբեր.2014 էջում Մ. Լևոնյան (բայց ոչ Լևոն Մութաֆյան) անունով մեկը, մի նոր «մեկնաբանություն» է գրել՝ որպես անձնական ցեխաջրակալած ուղեղի երևակայություն, նորից յուրովի մեկնաբանելով Հայկական Ուրբաթում, որպես եզրակացություն, ասածներս։ Նախ ինչպես պարզ նկատելի է դարձել, վերջին շրջանում դալասական խմբակցությունը տարբեր անունների կամ մականունների ներքո հարձակումներ է սկսել անձիս նկատմամբ՝ ամեն կերպ փորձելով լռեցնել ինձ՝ խոսելու այն ամենայն այլասերման, այլանդակման աշխատանքների դեմ, որին լծված են ՅԱՆ-վերջավորություններով 5-րդ շարասյան «նվիրյալները»...
Եվ խնդրեմ նրա առաջին մեղադրանքը, որ ես կոչ եմ անում «վերադարձ ապրել դեպի խոր միջնադար՝ հեռու մնալով քաղաքակրթության ձեռքբերումներից և ժամանակակից աշխարհին բնորոշ արժեհամակարգերից:»։ Եվ այս անհեթեթությունը գիտեք ինչու, քանի որ հաղորդավարը ինձ հարցրեց. «Ի՞նչ կանեիք, եթե ձեզ հնարավորւթյուն տրվեր երկիրը փոխելու», պատասխանեցի «առաջինը, կպատրաստեի մասնագետներ, որոնց կարիքն այսօր Հայաստանն ունի, երկրորդ, համաշխարհային ասպարեզում Հայաստանը տեղ ունենալու համար ինչ է հարկավոր անել, ինչ է ի վիճակի է անել, կխորացնեի այդ խնդիրը։ Երրորդը, կստեղծեի ոչ թե դպրոցներ, այլ գիշերօթիկ դպրոցներ, ուր երեխաները, բոլորը համահավասար կսովորեին օրինապահ լինել, հարգել իրենց երկիրը և իրենց կյանքը զոհաբերել հանուն իրենց Սրբազան Երկրի»։ Վստահ եմ՝ Մ.Լ-ի համար այս գաղափարները այնքան անհասանելի և անմատչելի են, քանի որ իր համար դպրոց նշանակում է 5 տարեկանից սեքսի դաստիարակման վայր, սակայն ոչ միասնական ապրելակերպ։ Խոսել ամեն ինչի մասին, սակայն ոչ երբեք ազգային արժեքների պահպանման մասին, պաշտպանել բոլորի շահերը, սակայն ոչ երբեք քո իսկ Սրբազան Երկրի, հավաքական կյանքի և պաշտպանելու քո իսկ պարտականությունդ, նույնիսկ հանուն անձիդ զոհաբերմամբ։ Այդ իսկ պատճառով կարող ենք խոսել սերիալներում բոլոր ավազակների, թալանչիների, անբարոյականների մասին, բայց ոչ երբեք Մոնթեի, Ասկոլկայի-Աշոտ Ղուլյանի, Արկադի Ազգելդյանի և նման տղաների օրինակների մասին։ Քանի որ Մ.Լ.-նների համար օրինակը պիտի հանդիսանան կոմայգու կարմենուհիներն ու թութուշիկները, որոնց ֆիզիոլոգիական «զենքերով» պիտի պաշտպանենք Հայրենիքը։ Եվ ցավում եմ, որ Մ.Լ-ի համար, եթե խոսքը ասում է հոգևորականը, ապա այդ գիշերօթիկը պիտի լինի Երուսաղեմի ժառանգավորացի նմանությամբ։ Ոչ սիրելի «հայորդի» կուզենամ, որ դու լինես նրանց տնօրեններից մեկը և դաստիարակես նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկին չկոչեն ազգային տականք, ինչպես անում են որոշ ինտեռնետ մրոտող «մտավորականների» նկատմամբ...։ Եթե ուղեղդ չի ընկալում որոշ գաղափարներ, հանիր այն ցեխաջրից, լվա ժավելաջրով, թերևս ավելի լավ հասկանաս, թե ինչ է ասվում...
Տեր, ողորմիր քո Մ.Լ. ծառային, որ նրա մեջ Լույսդ ծագի աստվածային, և ոչ մնա ծառան խավարի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/462600177214166?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել