1. Եթե մի նկարդ լայքում են, մյուսն էլ պարզիր:

2. Բոլոր ստատուսները ծնվում են հավասար իրավունքներով:

3. Քոմենթիր քո տեր Մարկին, և նա մի օր կպատասխանի:

4. Լայքիր անծանոթի հիմար ստատուսը և ջուրը գցիր, չի կորչի:

5. Սկզբից դու ստատուս ես գրում, հետո քեզ արհամարհում են, հետո էլի են արհամարհում, հետո դու ջնջում ես:

6. Ես գիտեմ, որ ստատուս գրել չգիտեմ, բայց ուրիշները դա էլ չգիտեն:

7. Եթե քեզ tag են արել հավի բդի վրա, մի վհատվիր: Գուցե դա է Աստծո կամքը:

8. Մի օր անցորդը ասաց Բուդդային` քո մտքերը կդնեմ իմ պատին: Եվ մինչ այժմ Բուդդան մտածում է այդ մասին:

9. Մի լայքիր ուրիշի դժբախտության վրա:

10. Յոթ անգամ գրիր, մեկ անգամ enter արա:

11. Ոչ երանի կարճ ստատուսը երկու ժամ քոմենթողներն, զի նրանցն է դժոխքի արքայությունը:

12. Եթե դու join ես անում իվենթին, որին չես գնալու, դրանով ավելացնում ես կեղծիքն այս աշխարհում:

13. Մի զարմացիր, եթե հիմար ծանոթներդ ֆեյսբուքում իմաստուն բաներ են գրում, զի ամենքինն է google-ի արքայությունը:

14. Ավելի լավ է մեկ անգամ բարևես ֆեյսբուքյան ընկերոջդ փողոցում, քան հազար անգամ լայքես ֆեյսբուքում:

15. Ֆեյսբուքն էլ կյանքի նման է` մի օր դու, մի օր քեզ...

16. Ֆեյսբուքյան հայրենասիրությունը սրիկայի առաջին հանգրվանն է:

17. Առաջին օրը Մարկը ստեղծեց Ֆեյսբուքը, հետո 6 օր հանգստացավ:

18. Աստվածները որոշեցին պատժել Սիզիփոսին և ստիպեցին գրել անվերջանալի մի ստատուս:

19. Ու թեև փոքր ածու ենք մենք, բայց մեր ֆեյսբուքում էլ գրվում են գնդակահարության արժանի ստատուսներ:

20. Մի օր Աշոտյանն ասած Զրադաշտին՝ ես 30.000 հազար հետևորդ ունեմ ՖԲ-ում, և Զրադաշտն ասաց՝ և ի՞նչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել