Մոնթե Մելքոնյանը 15 տարեկանում, որպես գերազանց սովորող, աշակերտների փոխանակման խմբի հետ այցելում է Ճապոնիա, ծանոթանում Արևելքի այդ հրաշք երկրի մշակույթին, հետո խնդրում երկարացնել ժամկետը մեկ տարով և սկսում ճապոներեն ուսումնասիրել: Շուտով ճապոներենից ֆրանսերեն ու անգլերեն թարգմանություններ է կատարում, ավելի ուշ` կարատեի սև գոտի է ստանում: Ճապոնիայից հետո Մոնթեն ճամփորդում է Հարավարևելյան Ասիայի երկրներում: 1992 թվականի մի հարցազրույցում նշում է, որ վիետնամցիների ազգային-ազատագրական պայքարը պետք է ոգևորող լինի Ղարաբաղի համար:


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=352380601598713&id=100004803287085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



