Lurer.com-ը գրում է․
Յանա Ռուդկովսկայան ռեփեր Թիմաթիին դատի է տալու Դիմա Բիլանի հասցեին վիրավորանքներ հասցնելու համար:
Հիշեցնենք, որ «Ինսթագրամ» սոցիալական կայքում Թիմատին մեկնաբանել էր Դիմա Բիլանի՝ Նիժնի Նովգորոդում համերգի տեսագրությունը, երբ երգիչը իրեն վատ էր զգացել: Ռեփերը ենթադրել է, որ Բիլանը թմրամիջոցների ազդեցության տակ է գտնվել: Յանա Ռուդկովսկայան SUPER ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է.
«Լավ է, որ մեր Քրեական օրենսգրքում կա հոդված զրպարտության մասին: Թիմատին պատասխան կտա իր խոսքերի համար: Մենք անպայման դատարան ենք դիմելու: Բացի այդ, հայտարարում եմ, որ Դիմա Բիլանը բժշկական հետազոտություն կանցնի, որպեսզի վերջ տա բոլոր բամբասանքներին»,- ասել է Ռուդկսովսկայան:
Վերջինս նաև պարզաբանել է, որ Թիմատիի մեկնաբանությունը փոքրիկ վրեժ էր Բիլանի հասցեին.
«Մենք Թիմաթիի հետ սառը պատերազմի մեջ ենք 2008 թվականից: Եվ ես վաղուց էի սպասում նման բանի, ինչը կատարվեց: Ցավալի է, որ Թիմատին սկսել է սև PR-ով զբաղվել: Ինչո՞ւ է դա կատարվում: Ես կարծում եմ, որ նա վաղուց հանդես չի եկել նոր երգերով, չունի շատ թվով համերգներ: Ցավալի է, որ այդպիսի տաղանդավոր շոումենը, ինչպիսին ես համարում եմ Թիմաթիին, այդպիսի կեղտոտ և անմիտ է գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ նրա գործողությունները անպատիժ չեն մնալու», - հավելել է Յանա Ռուդկովսկայան: