Tert.am-ը գրում է․
Հոկտեմբերի 11-ից 31-ը Հայաստանում առաջին անգամ անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքները կհրապարակվեն 2016 թ-ի 4-րդ եռամսյակում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը՝ բացատրելով, որ տվյալների ամփոփումը ծավալուն աշխատանք է:
«Բոլոր հաշվառողների պայուսակները պետք է ընդունենք, ստուգենք, ծածկագրենք, մուտքագրենք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ ճշգրտություն կունենա վիճակագրությունը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ հողի վերաբերյալ տվյալները ավելի ճշգրիտ կլինեն, քանի որ մարդիկ անկաշկանդ ներկայացրել են, թե ինչքան հող են մշակում, և դա նաև այն պատճառով, որ հողի սեփականությունը փաստաթղթավորված է՝ ի տարբերություն անասնագլխաքանակի, և այստեղ, իմ սուբյեկտիվ կարծիքով, շեղում կարող է լինել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



