ՀՀ «անհայրենիք» կամ հայրենիքը սխալ ընկալած տիկնայք և պարոնայք, պետության մեջ չի կարող լինել տվյալ պետության տարածքի մի մասը ներառող հայրենակցական միություն, ու եթե կազմում ես այդպիսի միություն, ենթադրվում է, որ տվյալ միության անդամները որևէ հայապահպանական յուրահատուկ առաքելություն ունեն` առավել քան պետության մյուս քաղաքացիները և այդ միության անդամները միմյանց հանդեպ ավելի մեծ պարտավորություններ ունեն, քան պետության հանդեպ:
Ուստի չի կարող լինել Նիգ-Ապարան, Զանգեզուր, Լոռի, Ղարաբաղ կամ Գեղարքունիք հայրենակցական միություն...
Հայրենակցական միություն կարող է լինել միայն հայրենիքի մի հատվածը կորցրած մարդկանց մոտ, ովքեր այդպիսի միություններով փորձում են համախմբել իրենց հայրենակիցներին և իրենց հայրենի տեղանքի կարոտն առնել...
Այստեղից էլ մյուս եզրակացությունը, որ Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի մարզերի հայրենակցական միություններ կազմողները, գիտակցաբար թե անգիտակցաբար Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես կորցված հայրենիքի..
Խելքի եկեք..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/771170382922414?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել