GalaTV.am-ը գրում է.
Գյումրի-Երեւան ավտոճանապարհին գրանցված դժբախտ պատահարից հետո Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 7 ուղեւորի՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ըստ նրա, ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ըստ նախնական տվյալների՝ Գյումրի- Երեւան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսի մեջ եղել է 13 ուղեւոր, որից 7-ին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ զոհերի թիվը 3 է, իսկ երեքին հաջողվել է դուրս գալ մեքենայից՝ հենց վթարվելու պահին: Մեկ այլ տեղեկության համաձայն զոհերի թիվը 7 է: Բոլոր այս տեղեկություններն առայժմ ճշտվում են:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, վթարվել է Գյումրի- Երեւան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում՝դեպի Արթիկ տանող ճանապարհին: Ականատեսների պատմելով՝ հանկարծակի հրդեհ է բռնկվել միկրոավտոբուսում:
Համաձայն նախնական վարկածի միկոավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, սակայն վարորդը մի կերպ «փախցրել է», այնուհետ միկրոավտոբուսում հրդեհ է սկսվել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



