Հենրի Ֆորդն աղքատ և անկիրթ էր, երբ նոր էր սկսում կարիերան: Բայց շնորհիվ մեծ մտածող Թոմաս Էդիսոնի հետ մտերմության՝ 10 տարի անց բոլորովին այլ մարդ էր. 25 տարեկանում այսօրվա լեգենդը դարձավ Ամերիկայի ամենահարուստ գործարարը: Նա ընկալեց և վերցրեց Էդիսոնի բնավորությունը, հմտություններն ու մտքի ուժը: Երբ Ֆորդը որոշեց թողարկել իր հայտնի «Վ-8» մակնիշի ավտոմեքենան, ցանկացավ ստեղծել մի շարժիչ, որի բոլոր 8 գլանները տեղավորվեին մի փակ բաժանմունքում: Ինժեներները համոզված էին, որ դա անհնար է:
«Շարունակեք աշխատել, - ասում էր Ֆորդը, - ուզում եմ, որ դա իրականանա: Ուրեմն կլինի»,- պնդում էր Ֆորդը՝ շարունակելով միջոցներ և ժամանակ ծախսել սևեռուն գաղափարի վրա: Ի վերջո Ֆորդը հաղթեց:
Հետևողական ջանքերի, համառության և հաստատակամության շնորհիվ կյանքում հնարավոր է հասնել հաջողության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/720577438030586?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել