ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...
Երեկ գիշեր բարձրանում էի Տերյան փողոցով, և Տերյան-Իսահակյան խաչմերուկում ու պարսկան ակումբի մոտ հայ աղջիկները` գինովցած, պարսիկների հետ «կայֆավատ» էին լինում: Մեղմ ասած` կրկին սարսուռ անցավ մարմնովս, և մտածմունքներս տարան ինձ շատ հեռու, մինչև մեր ժողովրդի կազամավորումն ու մեր օրերը: Այդպիսի լկտիությունը, հայհոյախառն լեքսիկոնն ու երիտասարդ աղջիկների փողոցային պահվացքը իսկապես մտահոգիչ է: Եվ սա սովորական է դարձել արդեն մեր հասարակության մի մեծ շերտի համար, իսկ ոմանք գումար են աշխատում հայ աղջիկներին «պաս» տալով մահմեդականներին: 
Չեմ ուզում նսեմացնել և շղարշ գցել այն առաքինի ու բարոյական մարդկանց վրա, որոնք սելջուկյան, այնուհետև երիտթուրքերի տիրապետության տակ, անգամ իրենց կյանքի գնով պահեցին իրենց բարոյականությունն ու արժանապատվությունը: Բայց դարեր շարունակ թուրքերը մեր ժողովրդին նվաստացնելու և բարոյազրկելու նախապայման էին դրել, քաղաքականություն մշակել և առաջնահերթություն դրել՝ փչացնել կանաց ու աղջիկներին, բարոյազրկել մատղաշ սերունդը: Դա թույլ էր տալիս նրանց ավելի հեշտ ենթարկել ու կառավարել հայերին ու մյուս քրիստոնյաներին: Դա մարդու վրա բարոյապես ներազդելու և մարդկային նկարագիրը կոտրելու, նրանից պայքարի ձիրքը խլելու, ընտանիքները արժեզրկելու հստակ պետական քաղաքականություն էր: Կյանքն էլ ապացուցեց, որ նրանք որոշ տեղերում հասնան իրենց նպատակին և կազմաքանդեցին հայ ավանդական ընտանիքները: 
Իսկ այսօր ի՞նչ է կատարվում Հայստանում, ի՞նչպես է վերաբերվում մեր հասարակությունը կնոջը: Մեր երիտասարդությունը պատրա՞ստ է հայ աղջական պաշպանել ու նեցուկ կանգնել: Իհարկե ոչ, այլ հակառակը, նպաստում է փչացմանն ու բարոյազրկմանը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պետությունը, կառավարությունը, ոստիկանություը, որոնք պարտավոր են զբաղվել մատղաշ սերնդի դաստիրակությամբ և բարոյական նկարագրի պահպանմամբ: Ի՞նչ կարող է սովորել հասարակությունը, կամ ի ՞նչ կարող է ուսանել հասարակությանը պետությունը, երբ ամբողջ մի պետական ստրուկտուրա ըկղմված է այս կեղտի մեջ: Երբ իշխանիկը նույն միջոցներն է կիրառում, ինչպես վարվում էին թուրքերը` նվաստացնելով ու պղծելով իրենց ենթակաների ընտանիքները: Մտնում են նրանց տներն ու օջախները՝ բարոյազրկում, որպեսզի քծնեն, ստրկաբար կատարեն իրենց բոլոր պահանջները: 
Ոչ մի տարբերություն. նույն պետական մտածողությունը, ինչ իջեցված է վերևից, նույն խնդիրն է լուծում` բարոյազրկել ազգը, որ ծպտուն անգամ չկարողան հանել:
Թուրքերը դա անում էին հայերին իրենց ենթարկելու համար, իսկ իշխանությունը իրենց գողոնը պահպանելու և իրենց իշխանությունը երկարացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել