EAraratnews.am-ը գրում է․

Սինայան թերակղզում գործող «Անսար բեյթ ալ-Մաքդիս» ահաբեկչական խմբավորումը համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որում բոլոր մուսուլմաններին կոչ է անում հարել «Իսլամական պետությանն» ու հեռու մնալ «անհավատ ժողովրդավարությունից»: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

«Համաձայն մարգարեի ուսումնքի՝ մենք հայտարարում ենք Խալիֆայությանը մեր հավատարմության մասին», – ձայնագրության մեջ նշել է խմբավորման ներկայացիչը:

«Անսար բեյթ ալ-Մաքդիս» խմբավորումն ապստամբական ուժերի հետ 2011թ.-ից պայքարում էր եգիպտական ոստիկանության և զինուժի դեմ: Ենթադրվում է, որ հենց այս կազմակերպությունն է պատասխանատու Իսրայելի սահմանի մոտ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության համար, որին զոհ էր գնացել 33 եգիպտացի զինծառայող:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել