Ազգային բանկը` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը, անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս զորավարժություններին ներգրավված է մեծ քանակությամբ զինտեխնիկա և անձնակազմ: Սա կարևոր է այնքանով, որ մեր բանակի երկու հատվածները ավելի կամրապնդեն միմյանց հետ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում` շարքայինից մինչև բարձրագույն հրամկազմ: Իսկ որ ինձ համար ամենակարևոր հարցն է, ՀՀ տարածքում տեղակայված բանակային ստորաբաժանումները կծանոթանան Արցախի տեղանքին և հարկ եղած ժամանակ մեր բանակի երկու հատվածները կլինեն Արցախում, ինչպես ձուկը ջրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել