Մարդիկ, մարդիկ, մարդիկ... Ամենուրեք մարդիկ են, այդ թվում և այս հոդվածում։ Այս հոդվածն աչքի անցկացնելով՝ Դուք կհամոզվեք, որ աշխարհում ավելի ու ավելի քիչ վայրեր են մնում, որոնք «պաշարված» չեն մեր կողմից։ Աշխարհի բնակչությունը ժամ առ ժամ աճում է։ Երկրի բնակչությունը վաղուց հատել է 6 միլիարդի սահմանը, և մենք կանգ առնելու մտադրություն կարծես թե չունենք։ Իհարկե, կյանքը հիասքանչ է, քաղաքակրթությունը զարգանում է, մարդիկ ծնվում ու մահանում են։ ՄԻ խոսքով, ժամանակի շրջապտույտն ընթանում է իր բնականոն հունով։ Այնուամենայնիվ, երբեմն մենք ձգտում ենք մենության. ցանկանում ենք հանգստանալ մարդկանցից, մարդկանց ներկայության թոհուբոհից ու աղմուկից։ Տարեցտարի սա ավելի ու ավելի է դժվարանում։ Բանն այն է, որ մարդիկ ամենուր են, ու նրանցից փախչելն արդեն անհնար է դառնում։ Երրորդ համաշխարհային պատերազմը, համաշխարհային համաճարակները և ծնելիության կտրուկ սահմանափակումը չեն կարողանա դադարեցնել աշխարհի բնակչության շեշտակի աճը։ Այս կարծիքն են հայտնում գիտնականները։ 

1. Մարդիկ հանգստանում են Չինաստանի Ցինադո քաղաքի ծովափին (China Daily / Reuters)։  

overcrowding01 800x533 Нас стало слишком много, и это невозможно изменить

Ինչպես ցույց են տվել աշխարհի բնակչության համակարգչային մոդելները՝ ստեղծված Ավստրալիայի ժողովրդագրագետների կողմից, մարդկության գերարագ աճը հնարավոր չէ կանգնեցնել։ 

2. Մարդիկ արևային լոգանք են ընդունում Գերմանիայի ծովափերից մեկում (Morris MacMatzen / Reuters)։

overcrowding02 Нас стало слишком много, и это невозможно изменить

Այս բոլոր դեպքերում Աշխարհի բնակիչների թիվը այս դարի վերջին կհասնի 9-10 միլիարդի։ Այս թիվը մոտ է այն սահմանագծին, որին կարող են դիմանալ երկրագնդի էկոհամակարգերը։   

3. Մարդիկ փորձում են Ինդոնեզիայի Դեպոկ քաղաքում գնացք «ճխտվել» (Crack Palinggi / Reuters)։

overcrowding03 Нас стало слишком много, и это невозможно изменить

«Ողջ աշխարհի բնակչությունը վերջին հարյուրամյակում այնքան արագ է աճել, որ երբևէ աշխարհում բնակված մարդկանց մոտ 14 %-ը  մեր ժամանակակիցներն են։ Սա վտանգավոր է, քանի որ երկրագնդի գերծանրաբեռնվածությունը մի շարք խնդիրների կարող է հանգեցնել՝ սկսած բնապահպանական խնդիրներից մինչև բավարար սննդի հայթայթում։ Այս մասին նշել է Կորի Բրեդշոուն։ 

4. Բնակելի տներ Հոնկոնգում (Bobby Yip / Reuters)։

overcrowding04 Нас стало слишком много, и это невозможно изменить

Բրեդշոուն ու  նրա գործընկերը՝ օդերևութաբան Բարի Բրուկը քննարկել են, թե որքան արդյունավետ է Չինաստանում ու աշխարհի մի քանի այլ երկրներում ընդունված ժամանակակից ժողովրդագրական քաղաքականությունը։ Աշխարհի գերծանրաբեռնվածության հարցն առաջին անգամ բարձրաձայնել է XVIII դարի տնտեսագետ Թոմաս Մալտուսը։ Հենց նա էլ հանդիսանում է ժողովրդագրության նախահայրը։ 

5. Հետիոտները Հոնկոնգում (Bobby Yip / Reuters)

overcrowding05 Нас стало слишком много, и это невозможно изменить

Գիտնականներին նախևառաջ հետաքրքրում էր, թե ինչպես կանդրադառնա, ասենք, 2100 թ.-ին աշխարհի բնակիչների քանակը էկոհամակարգի և շրջակա միջավայրի վրա։ Ողջ երկրագնդի կենսոլորտը մոդելավորելը շատ դժվար է անգամ գերհզոր համակարգչային ծրագրերի դեպքում, ուստի Ավստրալիայի գիտնականներն ընտրեցին 35 վայր, որտեղ հսկայական քանակությամբ կենդանիներ ու բույսեր կան։ Այս վայրերը պայմանականորեն կարելի է անվանել «կենսաբազմազանության օջախներ»։ Դրանք առանձնացվել են դեռևս 1988 թ.-ին բրիտանացի հայտնի էկոլոգ Նորման Մայերսի կողմից։ Ներկայումս այս վայրերի կենդանական ու բուսական աշխարհն զգալիորեն աղքատանում է մարդկանց գործողությունների ու կլիմայական փոփոխությունների պատճառով։ 

6. Լոս Անջելես, ԱՄՆ (Jonathan Alcorn/Reuters)

overcrowding06 Нас стало слишком много, и это невозможно изменить

8. Հինդուսները նշում են Հոլին Հնդկաստանի Ահմադաբ տաճարի մոտակայքում (Amit Dave / Reuters)։

overcrowding08 Нас стало слишком много, и это невозможно изменить

9. Մարդկային կուտակումներ Չինաստանի Մյանյան քաղաքի կամրջի վրա (China Stringer Network / Reut / Reuters)։

overcrowding09 Нас стало слишком много, и это невозможно изменить

Բրուկը պարզել է, որ բնակչության աճի կանխարգելմանն ուղղված միջոցները կարող են ազդեցություն տալ միայն բազում տարիներ անց, այսինքն՝ այդ ազդեցությունը կգացվի մեր ծոռների ծոռների ծոռների ապրած ժամանակաշրջանում։ 

10. Ուխտագնացները հավաքվել են Աստվածային ողորմության սրբատեղիի մոտ՝ Հովհաննես Պողոս II-ի կանոնացումը նշելու համար։  

overcrowding10 Нас стало слишком много, и это невозможно изменить

11. Հանդիսատեսը դիտում է Ֆլոյդ Մեյվեզերի ու Մարկոսո Մայդանայի մարտը (USA Today Sports / Reuters)։

overcrowding11 Нас стало слишком много, и это невозможно изменить

12. Մարդիկ գնացքի են սպասում Սան Պաուլոյի մետրոյում (Nacho Doce / Reuters)։

overcrowding12 Нас стало слишком много, и это невозможно изменить

14. Գերծանրաբեռնված գնացք Բանգլադեշում (Rafiquar Rahman / Reuters)։

overcrowding14 Нас стало слишком много, и это невозможно изменить

15. Չինաստանում դիմորդները եկել են ասպիրանտուրայի ընդունելության քննություն հանձնելու (Stringer Shanghai / Reuters)։

overcrowding15 Нас стало слишком много, и это невозможно изменить

16. Երկաթուղային կայարան Ֆիլիպինների Մանիլա քաղաքում (John Javellana / Reuters)։

overcrowding16 Нас стало слишком много, и это невозможно изменить

17. Թափուր աշխատատեղերի տոնավաճառ Չինաստանում (Shi Tou / Reuters)։

overcrowding17 Нас стало слишком много, и это невозможно изменить

18. Գերծանրաբեռնված գնացքը մոտենում է Բանգլադեշի Դակա քաղաքի երկաթուղային կայարանին (Andrew Biraj / Reuters)։ 

overcrowding18 Нас стало слишком много, и это невозможно изменить

19. Նեպալ քաղաքում մահմեդականները դուրս են գալիս մզկիթից աղոթքից հետո (Navesh Chitrakar / Reuters)։ 

overcrowding19 Нас стало слишком много, и это невозможно изменить

20. Մարդիկ Չինաստանի Դալյան քաղաքի ծովափին (China Stringer Network/Reut / Reuters)։

overcrowding20 Нас стало слишком много, и это невозможно изменить

21. Կահիրեի պատկերը ինքնաթիռի լուսամուտից (Amr Dalsh / Reuters)։

overcrowding21 Нас стало слишком много, и это невозможно изменить

22. Իսպանիայի Մադրիդ քաղաքի կաթոլիկական եկեղեցում հավատացյալները խոստովանում են իրենց մեղքերը հոգևորականների առջև՝ պատարագի ժամանակ (Susana Vera/Reuters)։

overcrowding22 Нас стало слишком много, и это невозможно изменить

24. Գերծանրաբեռնված գնացքը Տոնգայից Դակկա է ուղևորվում (Andrew Biraj / Reuters)։

overcrowding24 Нас стало слишком много, и это невозможно изменить

25. Հինդուսները Գանգես գետի ափին խոնարհվում են արևի աստծուն (Stringer India/Reuters)։

overcrowding25 Нас стало слишком много, и это невозможно изменить

26. Երկրպագուներն Արգենտինայում դիտում են «Սան Լորենսո դե Ալմագրո»-ի և «Էստուդիանտես»-ի խաղը (Marcos Brindicci / Reuters)։

overcrowding26 Нас стало слишком много, и это невозможно изменить

27. Մարդիկ լողում են Չինաստանի լողավազաններից մեկում (China Daily Infor / Reuters)։ 

overcrowding27 Нас стало слишком много, и это невозможно изменить

28. Լվացքը չորանում է Չինաստանի Հուբեյ նահանգի հանրակացարաններից մեկում (Stringer Shanghai / Reuters)։

overcrowding28 Нас стало слишком много, и это невозможно изменить

29. Ֆիլիպիններում մարդիկ դիտում են Մեննի Պակիյաոյի ու Ռիքի Հաթթոնի մարտը (John Javellana/Reuters)։ 

overcrowding29 Нас стало слишком много, и это невозможно изменить

30. Թայվանում մոտոցիկլավարները կանգնած են խաչմերուկում բանուկ ժամին (Nicky Loh / Reuters)։

overcrowding30 Нас стало слишком много, и это невозможно изменить
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել