Չնայած որոշ վատ սովորություններ կարող են աննշան թվալ, ժամանակի ընթացքում դրանք իսկապես կարող են վնասել փոխհարաբերություներին։ Հաճախ մարդիկ թերագնահատում են փոքրիկ հիմար թվացող վատ սովորությունները։ Ուշադրություն դարձրեք ու դադարեք կրկնել այս վատ սովորություններն ու դրանք փչացնելու փոխարեն ամրապնդեք ձեր հարաբերությունները։

1 Չափից շատ նվնվալը
Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նվնվալը ամենաառաջնային գործոնն է, որ տղամարդկանց ստիպում է դժգոհ զգալ իրենց հարաբերություններից։ Մի՛ նվնվա քո զույգի մոտ։ Հիշի՛ր, որ զույգդ պարտավոր չէ միշտ հարմարվել քո ժամանակացույցին, իսկ նվնվալն ամեն ինչ միայն ավելի կբարդացնի։
2 Ինքդ քո մասին հոգ չտանելը
Դու չես կարող լավ զույգ լինել, եթե ինքդ քո մասին հոգ չտանես։ Լավագույն զույգերը նրանք են, ովքեր հոգ են տանում իրենց էմոցիոնալ, ֆիզիկական ու հոգևոր առողջության համար։ Ինքդ քո մասին հոգ տար, այնպես որ կարողանաս լավագույնը տալ քո հարաբերություններին։
3 Զույգիդ թերագնահատելը
Որքան երկար եք միասին լինում, այնքան մեծանում է զույգին թերագնահատել սկսելու հավանականությունը։ Ժամանակ հատկացրու ամեն օր նրան գնահատելու համար, այնպես, որ չմոռանաս, թե որքան հաջողակ ես, որ նրան ունես կողքիդ։
4 Կիսով չափ լսելը
Հեշտ է գլխով անել կամ ասել, որ համաձայն ես մի բանի հետ, որը նույնիսկ ամբողջությամբ չես էլ լսում։ Զույգիդ ասածին կիսով չափ լսելն այն վատ սովորություններից մեկն է, որն ի վերջո խնդիրների է հանգեցնում։ Կարևորիր զրույցի նշանակությունը։ Ուշադրություն դարձրու ձեր միջև շփմանն ու հաղորդակցմանը և ուշադրությամբ լսիր նրան, երբ նա խոսում է։
5 Խնդիրների մասին խոսելուց խուսափելը
Խնդիրներն արհամարելը չի օգնի, որ դրանք անհետանան։ Իրականում շատ խնդիրներ ավելի են խորանում, երբ դրանց լուծում չի տրվում։ Մի խուսափիր խնդիրներից։ Փոխարենը՝ պատրաստ եղիր լուծում տալ դրանց հասուն մարդու նման։
6 Հաստատակամ չլինելը
Ձևացնելը, թե hամաձայն ես զույգիդ հետ, առողջ վարք չէ։ Դա կարող է ժամանակի ընթացքում բարկության ու վրդովմունքի հանգեցնել։ Հարգալից ձևով խոսիր ու կիսվիր այն ամենով, ինչ զգում ու մտածում ես։

7 Զույգիդ հավատարմությունը փորձելը
Մի՛ փորձիր նրա հավատարմությունը։ Ժամանակի ընթացքում դա կարող է քո դեմ շրջվել։ Փոխարենը՝ կենտրոնացիր քո հավատարմության վրա։
8 Զույգիդ մասին բողոքելը
Մի՛ զանգիր մայրիկիդ կամ լավագույն ընկերոջդ՝ զույգիդ մասին բողոքելու համար։ Եթե դու հիասթափված կամ վրդովված ես, կամ քեզ դուր չի գալիս զույգիդ պահվածքը, հենց նրա հետ խոսիր դրա մասին։
9 Ընկերների ու ընտանիքի հետ անցկացրած ժամանակը չբալանսավորելը
Դու պետք է կարողանաս ընկերների ու ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը բալանսավորված կերպով դասավորել։ Ինչևէ, եթե չափից շատ ժամանակ անցկացնես մյուսների հետ, հնարավոր է սկսես անտեսել զույգիդ հետ փոխհարաբերությունները։ Փորձիր հավասարակշռություն գտնել։ Դա կօգնի, որպեսզի փոխհարաբերություններդ թարմ ու ոգևորիչ մնան։
10 Խնդիրները լռությամբ լուծելը
Լռությունը լուծում չէ, այլ պասիվ ագրեսիայի դրսևորում, որը կարող է վնասել հարաբերությունները։ Հաճախ դա մյուսին կառավարելու և ոչ թե հանգստացնել փորձելու քայլ է։ Սովորեք, թե ինչպես է պետք խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալ։
11 Միմյանց վրա ծիծաղելը չափազանց հեռուն տանելը
Չնայած մի փոքր միմյանց վրա ծիծաղելը կարող է մի լավ ուրախացնել ձեզ, այնուամենայնիվ, չափն անցնելը կարող է վնասել հարաբերությունները։ Վատ դրության մեջ մի՛ դիր նրան մյուսների առաջ և/կամ մի շարունակիր ծիծաղել նրա վրա, երբ նա խնդրում է, որ դադարես։

12 Նույնիսկ թեթև ստեր ասելը
Փոխհարաբերությունների ամենավատ սովորություներից մեկը ստելն է։ Նույնիսկ ամենափոքր ստերը կարող են փոխհարաբերությունները վնասել։ Անկախ նրանից, թե գնումների վրա ծախսած գումարի մասին կստես, թե երեկ այցելածդ վայրի մասին, դա կարող է կործանել ձեր հարաբերությունները։
13 Կենտրոնանալը միայն սեփական երջանկությանդ վրա
Հաճախ մարդիկ կենտրոնանում են միայն իրենց սեփական երջանկության վրա, սակայն փոխարենը պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ կարող ես ներդնել փոխհարաբերությունների մեջ ու ամրապնդել այն։ Անկախ նրանից՝ երջանիկ ես, թե ոչ, դու ինքդ ջանք գործադրիր զույգիդ երջանկացնել, հենց այդպես է, որ ձեռք կբերես ամուր ու երջանիկ հարաբերություն։
14 Ամեն ինչ հաշվելը
Մի՛ հաշվիր ու համեմատիր, թե ով, որքան գումար վաստակեց, կամ ով է հաջորդը այս կամ այն բանն անելու համար։ Դրա փոխարեն կենտրոնացիր միասին թիմի նման աշխատելու վրա ու ամրապնդիր ձեր հարաբերությունները։
15 Հասարակության առաջ տեսարաններ ստեղծելը
Հասարակական վայրում վիճելն ու տեսարաններ սարքելը կործանարար կարող է լինել հարաբերությունների համար։ Դրա փոխարեն ձեր միջև տեղի ունեցող ամեն բան անձնական պահեք՝ միայն ձեր երկուսի միջև։



