1in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում է առողջ մարդկանց ճանաչողական ունակությունների վրա: Այս մասին գրում է բրիտանական The Independent-ը:
Նեբրասկայի համալսարանին կից Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտության համաձայն՝ այդ վիրուսը նախկինում երբեք չի նկատվել առողջ մարդկանց օրգանիզմներում:
Գիտնականները վիրուսը հայտնաբերել են պատահաբար՝ մարդու կոկորդում միկրոբների ուսումնասիրման գործընթացում: Հետազոտության ընթացքում անսպասելիորեն պարզվել է, որ կոկորդում հայտնաբերված վիրուսի ԴՆԹ-ն համընկել է վիրուսի ԴՆԹ-ի հետ, որը վարակել է կանաչ ջրիմուռները:
Հետազոտությանը մասնակցած 90 մարդուց 40-ը եղել են այդ վիրուսի կրողներ և պակաս բավարար արդյունքներ են ցուցաբերել թեստերում՝ կապված տեսողական ընկալման արագության ու հստակության, ինչպես նաև ուշադրության մակարդակի հետ:



