Life.panorama.am-ը գրում է․

Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ առողջ և գեղեցիկ եղունգներ։ Առողջ եղունգներն առավել են գեղեցկացնում կանացի ձեռքերը։ Եղունգների առողջ աճը նաև խոսում է ընդհանուր առողջության մասին։
Եղունգների թիթեղը կազմված է կերատինից, որը մաշկում գտնվող սպիտակուց է։ Ձեռքերի եղունգներն աճում են առավել արագ, քան ոտքի եղունգները։ Սակայն որոշակի գործոններ կարող են ազդել եղունգների աճի վրա, որոնցից են ծերացումը, հորմոնալ փոփոխությունները, առողջական խնդիրները, քիմիաթերապիան։
Եղունգների դանդաղ աճը կարող է նաև զուգակցվել փխրուն, կոտրվող եղունգների խնդրով։
Ճիշտ սնունդը և եղունգների խնամքը կարող են ձեզ պարգևել գեղեցիկ և առողջ եղունգներ։
Ներկայացնում ենք ձիթապտղի յուղի միջոցով եղունգների խնամքը։
Եղունգների աճի համար կարևոր է, որպեսզի այն լինի խոնավեցված, փափկեցված։ Եղունգերի խնամքի համար լավագույն տարբերակ է զեյթունի ձեթը, որը թափանցում է մաշի և եղունգների խորքը և սնուցում։ Այն պարունակում է նաև վիտամին E, որը բարելավում է արյան շրջանառությունը, նպաստում առողջ եղունգների աճին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



