Մայրության նպաստի կրճատումը կարող է սթրեսային վիճակ առաջացնել հղի կանանց մոտ. գինեկոլոգYerkir.am-ը գրում է․

Մայրության նպաստի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ հղի կանանց համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ աշխատող կինն առանց այդ էլ ֆիզիկապես և հոգեպես լարված վիճակում է, սթրեսն էլ կարող է պատճառ դառնալ ավելի զգայուն ու լարված դառնալուն: Սթրեսային վիճակը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, պտղաջրերի վաղաժամ հոսքի և այլն:   Խոսելով հղիությանը հոգեպես և ֆիզիկապես պատրաստվելուն` գինեկոլոգը նշեց, որ Հայաստանում հիմնականում երկու խմբի կանայք են: Մի մասն իսկապես պատրաստված է լինում` գիտելիքներով զինված, պատրաստ ունենալ երեխա: Անպատրաստների զգալի մասը անպատրաստ են հենց հոգեպես: Օրինակ` երբ դպրոցն ավարտելուց հետո կինն ամուսնանում է և հղիանում: Գինեկոլոգի խոսքով` միշտ չէ, որ անպատրաստ լինելը տարիքի հետ է կապված լինում, բայց դեպքեր լինում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել