Մեր նպատակն է, որ եվրոպացի պատգամավորների մեծամասնության մոտ հստակ դիրքորոշում ձևավորվի Արցախի վերաբերյալ. Ա. ԶաքարյանPanorama.am-ը գրում է․

Ադրբեջանական պատվիրակությունը անհարմար վիճակում էր հայտնվել` ընտրելով այնպիսի զեկույց, որը արդյունքում պարզվել է, որ քիչ կապ ունի Ադրբեջանի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը` ներկայացնելով վերջին նիստի մանրամասները: 

Ինչպես միշտ ադրբեջանցիները փորձել են ցանկացած հարց կապել Արցախի վերաբերյալ իրենց տեսակետներին ու դիրքորոշումներին, բայց եվրոպացի պատգամավորները հորդորել են չներբեռնել Եվրանեսթի օրակարգը այնպիսի հարցերով, որոնք դուրս են քննարկումների շրջանակից:

Պատվիրակության ՕԵԿ-ական անդամ Մհեր Շահգելդյանն էլ ավելացրեց, որ Ադրբեջանը խոսում էր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության արժեքների պահպանման մասին, մինչդեռ հայկական պատվիրակությունը առհասարակ բարձրաձայնում էր այդ արժեքների պահպանման մասին, ինչը բավականին դրական է ընդունվել եվրոպացիների կողմից:

Արտակ Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ Եվրանեսթում նոր պատգամավորներ կան, որոնց հետ հարկավոր է ճիշտ աշխատանք կազմակերպել. «Եթե ասենք, որ բոլոր 90-ի հետ հանդիպել ենք ճիշտ չի լինի, բայց շատերի հետ հանդիպել ենք և հանձնաժողովի նիստերի ընթացքում շփվել: Հիմնականում հանդիպել ենք ազդեցիկ դերակատարների հետ: Միշտ չէ, որ նրանք պարզ պատկեր ունեին Ղարաբաղի հետ կապված և շատ դեպքերում իրենք խնդրել են էքսկուրս անել` հասկանալու հակամարտության պատմությունն ու ընթացքը: Ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր հրավիրվել է թե Հայաստան, թե Արցախ, քանի որ իրենք էլ համաձայն են, որ շատ կարևոր է տեղում լինել ու դրանից հետո միայն որոշել դիրքորոշումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել