Մեր անունն է հայկական ԱԺ...

ԱԺ-ի պատգամավորներից լավագույնները փաստորեն Սամվել Ալեքսանյանն ու Ռոբերտ Սարգսյանն են: Թող ինձ ներեն բոլոր ՀՀԿ-ականները, բայց պետք է ասեմ: Սամվել Ալեքսանյանին դեռ ինչ-որ տեղ գիտենք, լսել ենք, մարդը բիզնես «չունեցող» պատգամավոր ա, այ Ռոբերտ Սարգսյանը իմ համար նոր անունն է ԱԺ 131 պատգամավորների մեջ: Ասենք ՀՀԿ տատիկի մասին ավելի շատ եմ լսել, քան Ռոբերտ Սարգսյանի: Ինչևէ, հույս ունենանք, որ այս քվեարակությունը չի լինի միակ դեպքը, որտեղ կհնչի Ռոբերտ Սարգսյան անունը:

Սամվել Ալեքսանյանը ցանկանում է դառնալ լավագույն պատգամավոր, ձայներ ա, որ հավաքում է համացանցում (Դուրս եկավ, ինքն էլ համացանցի մասին գիտի), բայց ստիպում է հասարակ տատիկին, որ իրենից ներողություն խնդրի: Այդ ներողության դիմաց էլ խոստացել էր օգնել տատիկին: Ես, որ ես եմ, այդ տեսանյութը նայելուց փշաքաղվեցի: Պրն. Ալեքսանյան ջան, կյանքը «զվյոզդնիյ լեխարադկայի» մեջ չի: Կյանքը շատ ավելի առանձգական ա, ու տատիկին այդ վիճակի հասցնել պետք չէր: Եթե Դուք այդքան մեծահոգի էիք, ասեիք՝ «Տատի ջան, Դուք ինձ վիրավորել եք, բայց ես օգնելու եմ ՁԵԶ»: Այսքանը որ անեիք, մի ձայն էլ ես կտայի Ձեզ, բայց ափսոս, որ այսքանը չեք անում:

ՀԱԿ-ս խուճապի մեջ է: Մենակ խուճապահարները կարային կիրակի օրով դնեին հայտարարություն տարածեին ու մեսիջներ ուղարկեին ԲՀԿ-ին: Ժողովուրդ ջան, ԲՀԿ-ն դեռ երիցուկի (ромашка) թերթիկներ ա պոկում ու հաշվում ա՝ ընդդիմություն եմ, ընդիմություն չեմ, իսկ այդ երիցուկը «սպեց զակազ ա», մոտակա 3-4 տարին դրա թերթիկները չեն պրծնելու: Դե ժառանգականները ձեռքերներն ընդհանրապես լվացել են ու սպասում են: Բայց ստեղ կա նաև երկրորդ կողմը, այս հայտարարությամբ ՀԱԿ-ը ցույց տվեց, թե իրանք ել են ինքնուրույն ու հեչ էլ ԲՀԿ-ի Ֆիլյալը չեն: Ստեղ կա նաև երրորդ կողմը. ԲՀԿ-ն ա ՀԱԿ-ին ասել, որ ՀԱԿ-ը հայտարարություն տարածի, որ վերջինիս ԲՀԿ ֆիլյալի տեղ չդնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել