Վիետնամցի վարսահարդար Նգույեն Հոանգ Հանգը ապացուցում է, որ սամուրայի թուրը միայն կռվելու համար չէ նախատեսված։ Նա իր գեղեցկության սրահում օգտագործում է կատանա՝ հաճախորդների մազերը կտրելու համար։ Թեպետ Նգույեն սամուրայ չէ, նա լավ գիտե, թե ինչպես է պետք վարվել սրասայր թրի հետ։ Մոտ 4 տարի առաջ Հանգը մասնակցում էր մի շոուի, որի ընթացքում նրանից պահանջվում էր կացնով մազ կտրել։ Այս առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո նա որոշեց փորձել կատանայով կտրվածքներ անել։ Նա սկզբում կեղծամների մազերն էր կտրում, ապա կատարելագործեց իր վարսահարդարական տեխնիկան և սկսեց մարդկանց բնական մազերը կտրել սամուրայական սրասայր թրով։ Ներկայումս նա հիմնականում օգտվում է «վակիզաշի» կոչվող թրից։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել