Life.panorama.am-ը գրում է․

Ի՞նչ նշանակություն ունի երեխային օրորելը, որքանով է այս մոտեցումը ճիշտ քնեցնելու ժամանակ: Life.panorama.am-ի հետ զրույցում մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ լինում են դեպքեր, երբ երեխաներն առանց պատճառի լացում են, դա սովորաբար արտահայտվում է 3 շաբաթականից մինչև 3-4 ամսական ժամանական շրջանում: Այդ ժամանակ, երբ երեխային միատոն օրորում են, ապա դա նպաստում է, որ նա հանգստանա: Այս պարագայում օրորելն ընդունելի է: Երբեմն, օրորելն ասոցացնում են երեխային քնեցնելու հետ: Սուսաննա Հարությունյանի խոսքով, դա այդքան էլ չի խրախուսվում, լավագույն տարբերակը, երեխային առանց օրորելու քնեցնելն է:
«Բոլոր երեխաները գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում են, սակայն եթե միջավայրը նույնն է, ինչ քնելիս է եղել, ապա նա կարող է մայրիկին չանհանգստացնել, նորից քնել: Երբ երեխան քնում է կրծքով կերակրվելիս, այնուհետև նրան կամաց տեղավորում են անկողնում, դա սխալ է: Ինչու, որովհետև, եթե նա սովոր է, որ քնում է կրծքով կերակրման ժամանակ, ուրեմն երբ արթնանա կուրծք է ցանկանալու և մայրիկին խանգարելու է»,-ասաց մասնագետն՝ ընդգծելով, որ երեխան լացելու է, որ իրեն կուրծք տա ոչ այն պատճառով, որ ինքը քաղցած է, այլ որ սովոր է կրծքով կերակրվելիս քնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



