«Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»Yerkir.am-ը գրում է․

ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրն է:   ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրակարգի հետ կապված, հիշեցրեց նախորդ քառօրյայի մի միջադեպ, երբ ԱԺ նախագահությունն անջատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողն այն ժամանակ, երբ պատգամավորը խոսում էր պետական դավաճանության մասին: Փաշինյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանից հետո խոսեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ընդդիմությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ, բայց նրա խոսափողը չանջատեցին, հետո խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նույնպես ընդդիմությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ, բայց նրա խոսափողն էլ չանջատեցին:   Դիմելով Գալուստ Սահակյանին` պատգամավորն ասաց. «Անընդհատ ասում եք, որ, որպես ԱԺ նախագահ, պետք է հավասար կանոններ ապահովեք բոլոր պատգամավորների համար, բայց Ձեր գործողություններից դա չի երևում: Սա քաղաքական ամբիոն է, և մարդիկ պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան: Իմ առաջարկն է, որ պետք չէ սահմանափակել նրանց այդ հնարավորությունը: Հնարապետականները կրկնակի, եռակի ավելի են, և եթե բան ունեն ասելու, կարող են արտահայտվել: Ասածս այն է, որ զերծ պետք է մնաք պատգամավորներին խոսելու հնարավորությունից զրկելուց»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել