Գոռ Հակոբյանը (Ֆուլ հաուսի էն տղեն) շատ պահանջված ու թանկ վարձատրվող դերասան է: Կա՞ ինչ-որ մեկը, որ դեմ ա ասածիս։ Էս տղեն իր ուսերի վրա տանում է «Ֆուլ Հաուս»-ի դերասանական աշխատանքի բեռի 60 տոկոսը՝ փակելով քիչ մը անտաղանդ, բայց աշխատանքային փորձ ունեցող դերասանների սխալները: 
Ես դեռ չեմ հիշում որևէ թատրոնային ներկայացում, որում Գոռը խաղա կամ որևէ սերիալում, ու առաջին իսկ անգամից նա ապացուցեց, որ շատ շուտով նա կդառնա շատ պահանջված ու թանկ վարձատրվող դերասան: 
Իհարկե, ես էլ համաձայն չեմ, որ ամեն մեկին բերում են սերիալներում խաղացնում ու կարճ ժամանակում մթոմ դերասան դարձնում (քանի որ մեծ մասը դերասանության հետ ընդհանրապես կապ չունի), բայց Գոռը կարողացավ դուս գալ այդ ծանր առաջադրանքի տակից ու ասեմ, որ իր խաղով ինքը կարողանում է ծածկել Միհրանի վատ խաղը..... 
Ես, որ Գոռ Հակոբյանին համարում եմ տաղանդավոր դերասան, եթե նույնիսկ ինքը չունի դերասանական տաղանդ:

Հ.Գ. Մարջանի մասին խոսք գնալ չի կարող նույնիսկ, ինքը մրցությունից դուրս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել