Քըրք Քըրքորյան. ամենահարուստ հայի հաջողության գաղտնիքները (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես համեստ և ամաչկոտ մարդ, ով միայն իր գործն է կատարում և ցանկանում է, որ մարդիկ իրեն գնահատեն արած աշխատանքով, այլ ոչ թե խոսքերով: Նա հանդիսանում է այն միլիարդատերերից մեկը, ով չունի նույնիսկ տասնամյա կրթություն: Իր  հնարամտության և աշխատասիրության շնորհիվ նա կարողացել է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Նա կրտսերն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես: Մեծ եղբայրը` Նշանը, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերն իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել