Սյունիք համայնքի բերքը վտանգավոր չէ՞Armlur.am-ը գրում է․

Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի ղեկավարը հերքում է այն լուրերը, թե իրենց վարելահողերից ստացված բերքը վնասակար է մարդկանց առողջության համար: Միեւնույն ժամանակ նա հաստատում է, որ գյուղացիները բերքի իրացման հարցում խնդիրների առաջ են կանգնում: Այն հարցին, թե ինչո՞ւ են քաղաքային շուկայում գնորդները խուսափում Սյունիք համայնքի բանջարեղենը կամ կանաչին գնել, գյուղապետ Սամվել Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ երկու հոգի՝ Հենրիկ Ավագյանը եւ Արշավիր Խալափյանը, հայտարարություն են արել, թե մեր բանջարեղենը ջրվում է կեղտաջրերով: Արդյունքում՝ եղել են դեպքեր, երբ բնակիչն իր բերքը հետ է բերել: Սյունիք համայնքը զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ պատճառված վնասի համար գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան, եւ էս քանի օրն էդ հարցը լուծվելու է»,- պարզաբանեց Սյունիքի գյուղապետը: Նա նաեւ հավաստիացրեց, որ գյուղացիները վարելահողերը ջրում են Ողջի գետի, իսկ մի մասն էլ՝ Գեղղի ջրով: «Մեր բանջարեղենը լիարժեք մաքուր է»,-վստահեցրեց համայնքի ղեկավարը` ընդգծելով, որ ինքը եւս զբաղվում է գյուղատնտեսությամբ: Սամվել Սարգսյանը հերքեց այն լուրերը, թե ստացված բերքում ծանր մետաղներ կան: Եվ որպես ապացույց հայտնեց, որ ինքը մայրաքաղաքից մասնագետներ է հրավիրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել