justin_bieber_ema1in.am-ը գրում է․

MTV երաժշտական հեռուստաալիքը շոտլանդական Գլազգո քաղաքում կիրակի երեկոյան բաշխել է Europe Music Awards-ի պարգևները՝ հայտնում է RIA Novosti-ն:

Լավագույն երգիչ է ճանաչվել կանադացի Ջասթին Բիբերը, լավագույն ռոք խումբ՝ Linkin Park-ը:

Լավագույն երգ է ճանաչվել ամերիկուհի Արիանա Գրանդեի Problem ստեղծագործությունը: Հենց նա էլ արժանացել է «Լավագույն երգչուհու» տիտղոսին:

Լավագույն փոփ կատարող է անգլո-իռլանդական One Direction խումբը: Այս խմբին է շնորհվել մրցանակը նաև «Լավագույն համերգային ելույթ» անվանակարգում:

Հիփ-հոփ ոճում լավագույնն է ճանաչվել ամերիկուհի Նիկի Մինաժը: Քեթի Փերին միանգամից երկու մրցանակի է արժանացել՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն կերպար» անվանակարգերում:

Լավագույն այլընտրանքային խումբն ամերիկյան Thirty Seconds to Mars-ն է, իսկ լավագույն նոր խումբը՝ ավստրալական փոփ ռոք 5 Seconds of Summer խումբը, որը հիմնադրվել է 2011 թվականին՝ Սիդնեյում:

Շոտլանդացի DJ Քելվին Հարիսը MTV Europe Music Awards-ի վարկածով՝ լավագույն էլեկտրոնային կատարողն է:

MTV Europe Music Awards-ի հաջորդ արարողությունը կկայանա Միլանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել