Հյութերի բուժիչ գույներըSlaq.am-ը գրում է․

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հյութի օգտակար հատկությունները կապված են դրա գույնի հետ։

Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։

Նարնջագույն հյութերը կանխարգելում են ցավը և ջղակծկումները մկաններում։ Օգտակար են լյարդին, հանգստացնում են նյարդերը։ Դրանք ստանում են նարնջից, գազարից, դդումից, ծիրանից։

Դեղին գույնի հյութերն ունեն բարերար ազդեցություն նյարդային և մարսողական համակարգերի վրա, խթանում են շարժողական ֆունկցիան։ Ստանում են անանասից, կիտրոնից, դեղին գրեյպֆրուտից և խնձորից, դեղձից, բանանից, եգիպտացորենից։

Կանաչ հյութերը մաքրում են արյունը, ունեն ճնշող ազդեցություն որոշ տեսակի բակտերիաների հանդեպ, հանգստացնում են նյարդերը։ Ստանում են կանաչեղենից, բրյուսելյան կաղամբից, ավոկադոյից։

Կապույտ գույնի հյութերը լավացնում են մտավոր կարողությունները, որոշ դեպքերում նվազեցնում են գլխացավը։ Ստանում են սև հապալասից, սալորից, խաղողից։ Հյութերը պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։ Բազուկի հյութ. Ի տարբերություն այլ հյութերի` 2-3 ժամ պետք է պահել սառնարանում բաց տարայում։ Թարմ հյութը պարունակում է վնասակար միացություններ, որոնք տրոհվում են օդի հետ շփման հետևանքով։ Օգտագործելուց առաջ ցանկալի է լուծել եռջրի (1։2) մեջ։

Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, առիթմիա, ընդհանուր թուլություն։ Խորհուրդ չի տրվում խմել երիկամների, ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։ Տոմատի հյութ. Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել