Lurer.com-ը գրում է.
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ Վ. Մ.) 34 ՏԼ 861 պետհամարանիշի, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 LZ 232 պետհամարանիշի և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաները, ինչից Վ. (ծնվ. 1963 թ.), Ա. Մ.-երը (ծնվ. 1988 թ.), Ա. Ղ.-ը (ծնվ. 1976 թ.), Ա. Խ.-ը (ծնվ. 1962թ.) և Ս. Փ.-ը (ծնվ. 1957 թ.) տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ Ա.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը միջին ծանրության:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=162259&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



