Երևի նկատած կլինեք, որ նոր սերունդն ավելի արագ է հասունանում։ 7–րդ դասարանի աշակերտուհին հեշտությամբ կարող է ներկայանալ ուսանողուհու փոխարեն։ Դրա պատճառներից մեկն էլ այն հագուստն է, որը կրում են դեռահասները։ 
Քևին Ջոնսը համարվում է 175 սմ հասակով աղջնակի երջանիկ հայրը։ Հասակի պատճառով աղջնակին հեշտությամբ կարելի է շփոթել 18–ամյա հասուն աղջկա հետ, բայց իրականում նա ընդամենը 10–ամյա դպրոցական է։
Երբ Քևինն իմացավ, որ իր 10–ամյա դուստրը սոցիալական ցանցերում ներկայանում է որպես հասուն աղջիկ, որպեսզի հանդիպի տղաների հետ, նա արագ միջոց գտավ` այդ իրավիճակից դուրս գալու համար։

Առաջին հերթին նա մի մարզաշապիկ պատրաստեց, որի վրա գրված էր աղջկա տարիքը

Իսկ հետևի մասում՝ թե որ դասարանում է նա սովորում

Այնուհետև ստիպեց դպրոցական պայուսակ կրել, որը ոչ մի ցածր դասարանցի չէր կրի։

Եվ որպես պատիժ՝ նրա մազերին բազմաթիվ մանկական մազակալներ փակցրեց

Հայրը հասավ նրան, որ աղջկա տեսքը բառացիորեն գոռում էր. «ԵՍ ԴԵՌ ՇԱՏ ՓՈՔՐ ԵՄ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել