Lurer.com–ը գրում է.
Նոյեմբերի 9-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող հոգեպես անհավասարակշիռ քաղաքացին անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են Գ. Կ.-ի բնակարանի դուռը, վերջինս տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=162250&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



