Բարձրաձայն մտածում եմ.
Հազարավոր տարիներ է, որ Հայը լքում է իր Հայրենի հողերը տարբեր պատճառներով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր քանակությամբ։
Նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, որտեղ որ կարողանում են իրենց գրպանը ու գիտելիքները հասցնել։ Նրանք Հայեր են, որոնցից ոմանք, կարող են մի քանի տասնամյակ պահպանել իրենց լեզուն, մշակույթը ու կապը Հայրենի հողի հետ, որից հետո նրանք էլ, իրենց հերթին հոգնելով սպասել ինչ-որ բարեկեցիք Հայրենիքի, որ կկարողանա օգտագործել իր գիտելիքները, իր վարպետությունը, իր փորձառությունները, ի վերջո, ապրելով իրենց ընդունած երկրների քաղաքացիությունը, տալով իրեն իրենց հավատարմությունն ու վաստակը, ժամանակի ընթացքում ձուլվում են ու կրտվում Մայր Հայրենիքից։
Որպիսզի դանդաղի այդ ձուլումը օտար երկրներում, Հայերը կառուցում են Հայոց Եկեղեցիներ, տեղ-տեղ մշակույթային կենտրոններ, դպրոցներ, որպեսսզի որքան հնարավոր է հետաձգեն ձուլումը…Սակայն, մտածում ես, մինչև ե՞րբ… Ու այդ ե՜րբ-ը, իրականում, չի գալիս, մինչև Սուրիո պատերազմի նման ստիպված մի փոքրիկ տոկոս նախընտրում է Հայրենի խախուտ քաղաքական, էկոնոմիկ իրավիճակը, քան պատերազմային քաոսն ու բարբարոսությունները…
Պետք է մտածենք, թե ի՞նչ ուրիշ այլընտանքներ ունի սփյուռքահությունը ձուլումը երկարացնելու գործում, Հայրենիքը կարգի բերելու հերթական գործում ու Հայապահպանումը, Ազգապահպանումը դարձնելու համար առաջնակարգ միջազգային նպատակ։ Վեջապես, եթե Ցեղասպանությունից հետո Միջին Արևելքի որբանոցներում խնամվեցին որբ Հայ երեխաները, այսօր Հայրենիքից որբացած ժողովրդին պետք է համայնք առ համայնք կարողանանք պահպանել, ընտանիք առ ընտանիք՝ առանց կտրելու իրենց կապը Հայրենիքից։ Այդ իրականացնելու համար պետք է ունենանք Սփյուռքի հետ կապի գործակալություն, որ կապահովի նրանց հետ կապը, կսատարի իրենց ազգային, հոգևոր ու կրթական պետքերին ու կդարձնի իրենց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, որպեսզի չկորցնի նրանց հետքերն ու քաղաքացիությունը։ Այսօր բոլորս էլ գիտենք, թե որքա՜ն թանկ է ազգի քանակը, մեծությունը, հզորությունը, ու իրարից անջատ ապրելը պետք չի, որ քչացնի Հայ Ժողովրդի քանակը։ Պետք է կարողանանք նրանց կապել Հայրենիքին սիրով ու գուրգուրանքով, մինչև քաղաքական ու էկոնոմիկ փոթորիկների անցումը՝ ապահովելով ապագայի իրենց ներգաղթը դեպի ՀԱՅԱՍՏԱՆ։
ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐԸ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐՍ ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐ։