«Մանգո»-ի զեղչերը սո՞ւտ ենՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հրավիրված նիստի ժամանակ նշեց, որ «Մանգո» խանութների ցանցի ցուցափեղկերին նշված է եղել 50% զեղջ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ զեղչը եղել է միայն մի քանի ապրաքնատեսակի համար:
Այս մասին հանձնաժողովը քաղաքացինեից էլ է դժգոհություններ ստացել:

ՏՄՊՊՀ-ն քննել էր նաեւ «Լինեթ լիմիթեդ ընկերության» դժգոհությունը: Ընկերությունը նշել էր, որ հանդիսանում է «Nannys» ապրանքանշանի իրավատերը և միակ ներկայցուցիչը Հայաստանում, սակայն շուկայում հայտնվել են «Nannys» և «Nanys Fresh» ապրանքնաշաններով և նույնանման փաթեթավորմամբ մանկական տաքդիրներ ու թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ» ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: 

Իսկ քանի որ գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ուստի «Սեմի Ինտերթրեյդ»-ի պատճառով խախտվել է մրցակցությունը և վնաս է պատճառվել «Nannys»-ին:

Արտակ Շաբոյանը խոստացավ, որ կկիրառվի խիստ պատիժ: Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների՝ տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսավարողի տարեկան հասույթի հիման վրա: 

ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ տեղեկությունը:
Նյութը՝ HayNews.am-ից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել