Հայ ավանդապաշտ ազգը ստացավ հերթական ծանր և դավադիր հարվածը: Վերջին շրջանում հայ ազգի հույսի ու թասիբի միակ փրկիչը, Լևոն Արոնյանը պարզվում է որ նշանած ունի, որը ոչ միայն հայ չի, այլ անգամ բարեկամ ռուս ազգից էլ չի ու անգամ տեղական արտադրության ձի չէ, այլև տարբեր ազգերի խառնուրդ է՝ նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը հոլանդացի եւ իռլանդացի է: Սա հաստատ մասոններն են թուղթ ու գիր արել մեր տղային, գցելով իրենց լրիվ մութ և դավադիր ճիրանների մեջ, թե չէ ոնց կարող է հայը, այն էլ հայ ազգի հույսն, հավատն ու «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիրն թողնել հայոց հող ու ջրով սնված կարմրաթշիկ աղջիկներին ու այս կերպ փորձել պղծել մեր տասհազարամյա անարատ գենը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել