Բայլուս ժաղ ջան: Ով դեռ վերջին գրառումիցս էլ տեղյակ չէր, գնացել էի Մոսկվա, դրա համար` ծպտունս էսքան ժամանակ չէր դուրս գալիս: Էհ, բարով գնացինք, բարով եկանք: Միանգամից ասեմ, Մոսկվան հեչ դուրս չեկավ, նենց, որ տենց էլ չհասկացա, թե խիա մեր ջահելության կեսի լոզերը գնում, հենց Մոսկվայի անուն են տալիս: Բայց դե ասածս էդ չի:
Ուզում էի երկու հարցի մասին խոսամ, ավելի շուտ մեկնա հարց, իսկ մյուսը խոխմայա, որի մասին ես կասկածում էի:Սկսենք որաղոտ բաներից: Ուրեմն հայեր ջան, եթե դուք Մոսկվայում ինչ որ բարեկամ, ծանոթ, հարևան ունեք, որ ամեն գալուց գլուխներդ տանումա, թե ոնց են ռուս աղջիկները իրենց նետում մեր Made in Hamzachiman մակնիշի փառապանծ մաչոների գիրկը, իմացեք, 99.9% հավանականությամբ, ձեր գլխի հետ այդ պահին կենակցում են, կամ էլ` չափազանցացնում են:Էսքանը ծիծաղալու բաներից, հիմա անցնենք լրջին:Ժողովուրդ, կոչ եմ անում էլի, եթե տենց մարդ գիտեք, որ գնումա նույն Մոսկվան կամ ցանկացած այլ տեղ, խնդրում եմ փորձեք ներշնչել ոմանց, որ պետք չի անասնանալ օտար երկրում, որովհետև մի ապուշի արածը շողքա գցում 100 խելոքների արածների վրա: Ճիշտա, համեմատած ԽՍՀՄ մյուս ոչ սլավոն ժողովուրդների հետ, հայերիս վարկանիշը ավելի բարձրա, բայց միթե դա ցուցանիշա? ԻՆձ համար ցուցանիշա, որ մեջներս պատահում են նենցները, որ միջին ստատիստիկական ադրբեջնցուց իրանց մակարդակով չեն տարբերվում: Ցավալին այն է, որ ինչքան էլ դժվարամարս լինի, բայց նմանները ամենևին էլ ճնշող փոքրամասնություն չեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել